36 ժամ անընդհատ անձրեւ կտեղա

36 ժամ անընդհատ անձրեւ կտեղա

Հանգստյան օրերը Մոսկվայում կանցնեն տեղումնառատ եղանակային պայմանների ներքո։ Սպասվում է, որ այդ օրերին կտեղա սեպտեմբեր ամսվա տեղումների նորմայի ¾-րդը՝ անձրեւների տեսքով։ Այսինքն՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, ըստ օդերեւութաբանների, 36 ժամ անընդհատ տեղալու է անձրեւ։ Այս մասին հայտարարել է օդերեւութաբանական «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Ընդ որում, անձրեւային եղանակը հատուկ կլինի ոչ միայն Մոսկվային, այլեւ ողջ Կենտրոնական Ռուսաստանին։ Պատճառը բալկանյան ծագման ցիկլոնային սթրեսն է։