Moderna ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութն անվանափոխվել է

Moderna ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութն անվանափոխվել է

Moderna ընկերությունը փոխել է իր արտադրած հակակորանավիրուսային պատվաստանյութի անվանումը։ Այս մասին հայտնում է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը։ Ներկայումս պատվաստանյութը կոչվելու է Spikevax։ Մինչ այս ընկերության արտադրած պատվաստանյութի անվանումը համընկնում էր ընկերության անվանման հետ։ Moderna-ն երրորդն է այն չորս արտադրողներից, որոնց արտադրած պատվաստանյութը հավանության է արժանացել Եվրոպայում կիրառության համար։