Ավստրալիայում կմեկուսացվի վեց միլիոն մարդ՝ կորոնավիրուսային բռնկման պատճառով

Ավստրալիայում կմեկուսացվի վեց միլիոն մարդ՝ կորոնավիրուսային բռնկման պատճառով

Ավստրալական իշխանությունները հայտարարել են, որ կմեկուսացվի Վիկտորիա նահանգի բնակչությունը՝ 6,6 միլիոն մարդ՝ Մելբուրնում ֆիքսված կորոնավիրուսային բռնկման պատճառով։ CNN-ի փոխանցման համաձայն, նահանգի կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ Վիկտորիա նահանգի սահմանը հարեւան Նոր Հարավային Ուելսի հետ կփակվի՝ կորոնավիրուսային համավարակի սկսվելուց հետո առաջին անգամ։ Սահմանը կհսկեն ոստիկաններն ու զինվորականները։

Կորոնավիրուսով ախտորոշված մարդիկ, որոնք հիմնականում բանվորներ են, մեկուսացվել են տեղի հյուրանոցներից մեկում։ Բռնկման օջախներից մեկը չքավոր մարդկանց համար նախատեսված սոցիալական բազմաբնակարանն է։

Հիշեցնենք, որ հուլիսի հինգին Վիկտորիայում գրանցվել էր կորոնավիրուսի վարակման 127 դեպք։