Դարդանելի նեղուցը փակվել է անտառային հրդեհների պատճառով

Դարդանելի նեղուցը փակվել է անտառային հրդեհների պատճառով

Դարդանելի նեղուցը փակվել է թուրքական Գալիպոլիի թերակղզում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։ Ըստ տեղի իշխանությունների հաղորդման, այրվում է մոտ 300 հեկտար անտառային տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քսան ուղղաթիռ, երկու ինքնաթիռ, հարյուր յոթ հրշեջ մեքենա եւ ավելի քան չորս հարյուր արտակարգ ծառայության աշխատակիցներ։ Ծուխը ծածկել է ողջ նեղուցը եւ շարժվում է դեպի Ստամբուլ։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվում են ինչպես ցամաքից, այնպես էլ ջրից։