Չավուշօղլուն էլ հուսախաբ արեց

Չավուշօղլուն էլ հուսախաբ արեց

Տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ավարտին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը կողմ է ԼՂ խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան: Ըստ երեւույթին, թուրքական կողմն զգուշացել է ոչ կառուցողական դիրքորոշման համար Հայաստանի ԱԳՆ կոշտ հայտարարությունից եւ Ադրբեջանին հորդորում է վերադառնալ խնդրի խաղաղ կարգավորման հարթություն: Ընդսմին, Թուրքիան կարգավորման իրավական հիմք է ընդունում Հելիսնկյան եզրափակիչ ակտը, որը սահմանում է վիճելի հարցերի կարգավորելիս ձեռնպահ մնալ ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից, հարգել տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների իրավահավասարությունն ու ազատ ինքնորոշումը: Փատացի Թուրքիան էլ հուսախաբ արեց Ադրբեջանին: