Ղազախստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Ղազախստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Ղազախստանը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներով եւ կոչ է անում կողմերին հրաժարվել վիճելի հարցերը ուժային ճանապարհով լուծելուց։ «Ղազախստանի Հանրապետությունը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերով, որը հանգեցրել է մարդկային զոհերի»,- ասված է պաշտոնական Նուր-Սուլթանի տարածած հայտարարությամբ։ «Կոչ ենք անում մեզ համար բարեկամ Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն եւ հրաժարվել վիճելի հարցերը ուժային եղանակով լուծելուց»,- ասված է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսային համավարակի եւ աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի սրացման ֆոնին առճակատման հետակա սրացումը կարող է բերել անկանխատեսելի բացասական հետեւանքների։ «Հույս ենք հայտնում, որ ամենակարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել համաձայնության եւ խաղաղության, առաջին հերթին՝ երկկողմ մակարդակում։ Պատրաստ ենք ամեն կերպ օգնել խաղաղ ճանապարհների որոնմանը ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ եւ Ասիայում վստահության եւ փոխգործակցության միջոցառումների խորհրդակցության կազմակերպության ձեւաչափով»,- ասված է հայտարարության մեջ։