Սառը ցնցուղ ադրբեջանական «Քարաբաղի» համար․ Բիչախչյանը հեռահար հարվածով գոլ է խփել

Սառը ցնցուղ ադրբեջանական «Քարաբաղի» համար․ Բիչախչյանը հեռահար հարվածով գոլ է խփել

Այսօր՝ հունվարի 18-ին, ընկերական հանդիպումների շրջանակում լեհական «Պոգոնը», որի կազմում նաև հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը՝ Վահան Բիչախչյանը, առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ՝ 4-2։

Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը բացել է հենց հայազգի ֆուտբոլիստը առաջին կեսի 28-րդ րոպեին։ Բիչախչյանը աչքի է ընկել իր ոճով կատարած հեռահար հարվածով։