Իոսիֆ Պրիգոժինը ուզում է փոխել ազգանունը

Իոսիֆ Պրիգոժինը ուզում է փոխել ազգանունը

Հայտնի ռուս երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը «Վագներ» ՄՌԿ-ի ապստամբությունից հետո հայտարարել է ազգանունը փոխելու ցանկության մասին: Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում։

«Դա իհարկե հիմա ամենակարևորը չէ, ու ընդհանրապես, ինձ դուր է գալիս իմ ազգանունը, չեմ ուզում հրաժարվել դրանից։ Բայց կար օրինակ Նեմիրովիչ-Դանչենկո։ Ես էլ կարող եմ դառնալ, օրինակ, Պերֆիլով-Պրիգոժին: Միգուցե դա ինձ մի փոքր օգնի»,- նշել է պրոդյուսերը։

Նրա խոսքով՝ հունիսի 24-ին (ապստամբության փորձի օրը) նա բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել՝ կապված իր ազգանվան հետ։ Բացի այդ, շատ օգտատերեր նրա էջում մեմերով մեկնաբանություններ են թողել։ 

Մասնավորապես, մարդիկ գրել են նրան «Վերադարձրու Ռոստովը» և «Սա ի՞նչ է՝ Վալերիայի նոր երգի գովազդ»։ Պրիգոժինը խոստովանել է, որ ըմբռնումով է մոտեցել այդ ուղերձներին։