Զարթնիր, լաո, մռնիմ քզի, Նիկոլն եկավ, կերավ մզի

Զարթնիր, լաո, մռնիմ քզի, Նիկոլն եկավ, կերավ մզի

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքը։

Շարժման հիմնական երեք պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։

«Զարթնիր, լաո, մռնիմ քզի, Նիկոլն եկավ, կերավ մզի»,- քիչ առաջ վանկարկեց մի տարեց տղամարդ։

Շարժման կազմում են՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, «5165» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, «Կամքից»՝ Վահագն Չախալյանը և այլք։