Որո՞նք են Թուրքիայի նոր կառավարության գլխավոր խնդիրները
Գնաճի դեմ պայքարն ու երկիր ներդրումների ներգրավումը Թուրքիայի նոր կառավարության առաջնահերթություններից է լինելու։ Այս մասին երկուշաբթի օրը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
«Մենք խստորեն հետևելու ենք մեր հռչակած նախընտրական ծրագրին։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու գնաճի դեմ պայքարին, ներդրումների ներգրավմանը, զբաղվածությանն ու տնտեսական աճին»,- ասել է Յըլմազը։
Հավելենք, որ պաշտոնյան նախկինում Էրդողանի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաև գլխավորել պետական պլանավորման կազմակերպությունն ու խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը։
Կարծիքներ