Ձերբակալվել են պետական հեղաշրջում ծրագրած քաղաքացիները
Ղրղզստանի հատուկ ծառայությունները մի շարք ձերբակալություններ են իրականացրել պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող անձանց շրջանում։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Գործակալության տվյալներով՝ մի խումբ մարդիկ պատրաստվում էին բռնի ուժով զավթել իշխանությունը։
Թե կոնկրետ ում է ձերբակալել երկրի հատուկ ծառայությունը, չի նշվում։
Իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Կարծիքներ