Ավստրալիայում պիթոնը կոկորդիլոս է կերել 

Ավստրալիայում պիթոնը կոկորդիլոս է կերել 

Ավստրալական Քվինսլենդ նահանգում տղամարդը նկարել է, թե ինչպես է պիթոնը ամբողջությամբ կուլ տալիս կոկորդիլոսին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մարտին Մյուլլերը Իսա լեռան լանջով իջնելիս է եղել, երբ նկատել է, թե ինչպես է ներքեւի ճահճում պիթոնը խժռելիս է եղել ինչ-որ դիակ։ Տղամարդը նկատել է, որ պիթոնը կուլ է տալիս սատկած կոկորդիլոս եւ որոշել է նկարել այդ պրոցեսը։ Այս լուսանկարները լայն արձագանք են գտել համացանցում ու սոցկայքերում։ Մարդիկ զարմացել են, որ պիթոնը կարող է կոկորդիլոս ուտել։