Անթույլատրելի է ԶԼՄ-ներին օրենքով կախվածության մեջ դնել

Անթույլատրելի է ԶԼՄ-ներին օրենքով կախվածության մեջ դնել

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրավանորմ, որի ուժով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմիններին զրկելու լրագրողին հավատարմագրումից, եթե լրագրողը գրավոր նախազգուշացվելուց հետո խախտում է աշխատանքային կանոնները:

Սույն իրավանորմն ռիսկեր է պարունակում։ Մասնավորապես, ի՞նչ ասել է աշխատանքային կանոններ, երբ տրված չէ դրանց լրիվ սահմանումն ու սահմանը։ Տվյալ օրինագծով հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնին դնելու իրեն ձեռնտու խաղի կանոնները, որով ուղղակի խոչընդոտ է հանդիսանալու լրագրողին իր մասնագիտական պարտականությունները լրիվությամբ կատարելու ուղղությամբ։ Լրագրողի նկատմամբ նման վարչարարությունն անթույլատրելի է, առավել ևս այն ավելորդ ծանրաբեռնելու է առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգը։

Արձանագրում եմ, որ ժողովրդավարական պետությանն անհարիր է սահմանափակել և դժվարացնել, կախման մեջ դնել լրագրողի բարդ և պատասխանատու գործնեությունը։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյան