Եղիսաբեթ 2-րդը քաղաքավարությամբ հրաժարվել է «Տարվա տարեց» տիտղոսից

Եղիսաբեթ 2-րդը քաղաքավարությամբ հրաժարվել է «Տարվա տարեց» տիտղոսից

Բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդը հրաժարվել է «Տարվա տարեց» տիտղոսից («Oldie of the Year»)։ Նա ասել է, որ չի համապատասխանում մրցանակի չափանաիշներին, քանի որ մարդը ծեր է այնքան, որքան ինքն է իրեն զգում այդպիսին։ Այս մասին գրում է Mirror պարբերականը։ Այն, որ թագուհին այդ կոչմանն է արժանացել, գրավոր միապետուհուն տեղեկացրել է հաղորդավար Գայլս Բրանդրետը՝ նամակն ուղղելով թագուհու անձնական քարտուղարին։ Այս մրցանակը չափազանց հարգված է եւ վերջինիս արժանացել են վարչապետ Ջոն Մեյջորն ու նկարիչ Դեւիդ Հոքինը, սակայն թագուհու քարտուղարը պատասխանել է, որ թագուհին հրաժարվել է այդ կոչումից։