Գնդակահարել են երկու յագուարի

Գնդակահարել են երկու յագուարի

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ատտիկայի գազանանոցի անվտանգության աշխատակիցները գնդակահարել են երկու յագուարի, որոնք դուրս են կարողացել գալ արգելափակոցներից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, այն ժամանակ, երբ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են, որ յագուարները փախել են, ձեռնարկել են նման դեպքերի համար նախատեսված միջոցառումներ։ Նախ տարածքն է մեկուսացվել, ապա արդեն իրականացվել է հովազների լիկվիդացում։ Գազանանոցի ղեկավարությունը պարզաբանել է, որ այս կենդանիների համար քնեցման պրոցեդուրա նախատեսված չէ։