Հայտնի տեխնոլոգիական հսկային դատի են տվել

Հայտնի տեխնոլոգիական հսկային դատի են տվել

Apple ընկերությանը դատի են տվել այն բանի համար, որ վերջինս չափազանցրել է iPhone X-ի կարողությունների բնութագրիչները։ Այս մասին հայտնում է CNET-ը, վկայակոչելով Հյուսիսային Կալիֆորնիայի շրջանային դատարանի տարածած հայտարարությունը։ Դատարան դիմած երկու հայցվորները հավաստիացնում են, որ ընկերությունը չսխալ է նկարագրել վիճարկելի սմարթֆոնի մոդելի էկրանի հնարավորությունը։ Apple-ը նշում է, որ էկրանը 5,8 դյույմ է, մինչեւ հայցվորները նշում են, որ իրականում էկրանը 5,6875 դյույմ է, ինչը քիչ է նշածից։ Բացի այդ, հայցվորները նշում են, որ էկրանի կարողությունը 2436 x 1125 պիքսել չէ, այլ ավելի քիչ եւ բոլոր կետերը չէ, որ ունեն կանաչ, կապույտ եւ կարմիր ենթապիսքսելներ։ Ի դեպ նույն վիճահարույց սմարթֆոնի մոդելը նաեւ չի դիմացել դիմացկունության փորձարկմանը, որն իրականացվել է SquareTrade-ի կողմից եւ 182 սմ բարձրունից ընկնելով լուրջ վնասվածքներ է ստացել։