Նիկոլ , ինչու ես լեզուդ խոթել ․․․՝ քննադատիր Պուտինին․ Ալեքսանդր Լուկաշենկո

Նիկոլ , ինչու ես լեզուդ խոթել  ․․․՝ քննադատիր Պուտինին․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել մանրամասներ ռուսաստանյան լրագրողների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումից։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոն բավական շատ հայտարարություններ էր արել կապված Հայաստանի, ՀԱՊԿ-ի ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված։ Ինչպես հայտնում է «Նովոյե վրեմյան», վկայակոչելով բելառուսական լրատվամիջոցների հրապարակումները, Լուկաշենկոն մասնավորապես հետեւյալ խոսակցությունն է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ի պատասխան նրա դժգոհության, որ Մինսկը զենք է վաճառում Բաքվին։ «Պուտինի ներկայությամբ ես ասացի՝ Նիկոլ, արի բոլոր հարցերը պարզաբանենք։ Ով է հանդիսանում զենքի ամենամեծ մատակարարը Ադրբեջանի համար։ Պատասխանը՝ Ռուսաստանը։ Իսկ ինչու ես լեզուդ խոթել ․․․։ Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Ինչ է վախենում ե՞ս»,- ասել է Բելառուսի նախագահը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարների շարքում երկրորդ տեղում Իսրայելն է, երրորդում՝ Թուրքիան, որից հետո միայն չորրորդ կամ հինգերորդ տեղում Բելառուսն է, այն էլ «Պոլոնեզներով» հանդերձ։ «Չլինեին «Պոլոնեզները» կլինեինք տասներորդը։ Իսկ ինչու ես հարձակվում Բելառուսի վրա։ Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ օտարները հասկանան։ Ասա, ու ես կլռեմ»,- հավելել է Լուկաշենկոն։