«Սպիտակ» ֆերմերների հողերը կպետականացվեն

«Սպիտակ» ֆերմերների հողերը կպետականացվեն

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսը հաստատել է այդ երկրում հողային ռեֆորմի արագացումը, որով սպիտակամորթ ֆերմերների հողերը ենթակա են դառնում պետականացման, առգրավման։ Ընդ որում, առգրավումն իրականացվելու է առանց փոխհատուցման։ Հանդես գալով պառլամենտի առաջ ելույթով՝ նախագահ Ռամապոսը մասնավորապես ասել է․ «Նոր պառլամենտի հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխություններն ամբողջացնելն է, որով պետք է հստակ դառնա թե սպիտակամորթների ֆերմերային հողերի առգրավումն ինչպես պետք է իրականացվի՝ առանց փոխհատուցման իհարկե։ Պետք է օրենքով սահմանվի առգրավման պրոցեսը քայլ առ քայլ»։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ ՀԱՀ նախագահը շեշտել է, որ հողը պետք է տալ նրան, ով այն մշակում է եւ ով դրա կարիքն ունի։