Վարչապետի հերթական անսկզբունքայնության մասին

Վարչապետի հերթական անսկզբունքայնության մասին

Ոչ վաղ անցյալում, մեր սիրելի Վարչապետն իր  բարոյագիտական ճառերից մեկը նվիրեց տխրահռչակ Արմեն Սարգսյանին, մասնավորապես  ասելով՝

«Ես ուշադիր նայեցի ձեր կենսագրությունը, ՀՀ քաղաքացիություն ունենալ չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: […] Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու:»

Օրերս հայտնի դարձավ, որ Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Սինանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել այս տարվա մայիսի 30-ին, այն էլ` Վարչապետի  որոշմամբ ՀՀ-ում պաշտոն ստանալուց 2 շաբաթ առաջ: 

Հիմա, այստեղ էլ է հարց առաջանում, այն է՝ ՀՀ քաղաքացիությունից, հավանաբար,  Հայոց բանակում չծառայելու նպատակով, հրաժարված և միայն պաշտոնի համար ՀՀ քաղաքացի դարձած Սինանյանը բարոյական իրավունք ունի՞ Վարչապետի hանձնակատար լինելու, այն էլ՝ Սփյուռքի գործերով…Ո՞ր լուրջ սփյուքահայը կվստահի այս պաշտոնյայի հայրենասիրական խոսք-կոչերին:

Հեչ լավ չի, մեր սիրելի Վարչապետ, որ նման անսկզբունքայնությամբ  քայլ առ քայլ որակազրկում եք հայաստանցուս  ձեռք բերած «հեղափոխությունը»…Ամո՛թ:

Ռուբեն Թորոսյան

ՀՀ ԳԽ Նախագահության անդամ