Մեկ հարց՝ գեներալ Գագիկ Մելքոնյանին

Մեկ հարց՝ գեներալ Գագիկ Մելքոնյանին
Գագիկ Մելքոնյան

Թող ոչ ոք չմտածի, թե ես այս հարցով փորձում եմ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին: Ես այս հարցով փորձում եմ պարզել բոլոր այն մարդկանց՝ սկսած հասարակ պաշտոնյայից մինչեւ բարձրաստիճան գեներալներ, որոնք Քոչարյանի կառավարման ժամանակ ապրել են առնետների պես, թալանել են պետական ամբարը մկների պես, հարստացել են, այսինքն՝ երբեւէ հըմ-գըմ չեն ասել Քոչարյանին, եւ արդյունքում պետությունը թալանվել ու թալանվել է, եւ այսօր մեղադրյալի աթոռին է նստել մի բոբո, որը կարծես երկրում եղած բոլոր դժբախտությունների պատճառն է եղել: Կուզենամ այդ բոբոյին մեղադրող գեներալ Մելքոնյանին ուղղել մեկ հարց: Դուք Էջմիածնում՝ Մարգարայի ճանապարհին ունեցե՞լ եք բազալտի արտադրամաս, թե՞ ոչ: Այդ արտադրամասը Լինսի հիմնադրամով Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներին մայթի եզրաքարեր մատակարարո՞ւմ էր, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ գնով եւ քանի՞ գծամետր եք մատակարարել: Այժմ փակագծերը չեմ ցանկանում բացել: Եվ այն կբացեմ, երբ Դուք կպատասխանեք առաջադրված հարցին: Ասեմ, որ հարցի պատասխանից կախված է Ձեր` որպես գեներալի, մարդու, հայրենասերի բարոյական կերպարը: Հույս ունեմ, որ առաջադրված հարցին կտրվի շիտակ պատասխան, եւ չի խաթարվի Ձեր բարոյական կերպարը:


Հարգանքով`   Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
նախկին դատախազ