Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից

Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են  Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Իսրայելի կողմից Գազայում իրականացվող գործողությունն անվանել է կոտորած և ընդգծել է դրան անհապաղ վերջ տալու անհրաժեշտության մասին։

Բացի այդ Ֆիդանը Բլինքենի հետ զրույցում շեշտել է, որ հարկավոր է Իսրայելի վրա այդ հարցում ճնշում գործադրվի։

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը ապրիլի 28-ին էր մեկնել Էր Ռիյադ՝ մասնակցելու «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» անդամ երկրների միջև Գազայի շուրջ զարգացումները քննարկելու նպատակով ձևավորված կոնտակտային խմբի հանդիպմանը: