ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռուսական ուրանի ներկրման արգելքը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռուսական ուրանի ներկրման արգելքը

ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումն արգելող օրինագծին։
Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։

Ավելի վաղ նախաձեռնությունը հավանության էր արժանացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ 
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։