Փաշինյանի տված ժամկետը լրանում է

Փաշինյանի տված ժամկետը լրանում է

Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանը կիրանցիների հետ հանդիպման ընթացքում ժամկետ է տվել, ասել է, որ երկու օր ժամանակ ունեն, որ դադարեցնեն դիմադրությունը, բացեն ճանապարհը, որպեսզի մասնագետները սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնեն, հակառակ դեպքում դա կարվի ուժի միջոցով։

Այսօր լրանում է Փաշինյանի տված ժամկետը, Կիրանցում այսօր վաղ առավոտից լուրեր են պտտվում, որ գյուղ է այցելելու ռազմական ոստիկանության պետը եւ ԶՈՒ այլ աշխատակիցներ, թե կոնկրետ ինչ նպատակ է պաշտոնյայի այցը հետապնդում, գյուղացիներին հայտնի չէ։