Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը այլևս չունեն անելիք, նրանք պիտի հեռանան

 Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը այլևս չունեն անելիք, նրանք պիտի հեռանան

«Մենք մի բան հաստատ գիտենք։ Այն իշխանությունը, որը այս տարիների ընթացքում հազար սահման է խախտել, հազար խոստումից հետ է կանգնել, խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում, խոսք է տվել, որ նշաձողի իջեցման արդյունքում կկարողանա արցախցու անվտանգությունը ապահովել, այս իշխանությունը այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրի հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը»։ Այս մասին այսօր հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը կուսակցություն է հիմնում։

«Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում,նրանք չունեն բավարար կոմպետենտություն, գիտելիքներ ու կարողություններ այս կարևորագույն հանգրվանում Հայաստանը առաջնորդելու համար։ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը այլևս անելիք չունեն, նրանք պիտի հեռանան»,- ասել է նա։