Պետությունն իր ինստիտուտների միջոցով հանրությանը ազդանշան ուղարկեց

Պետությունն իր ինստիտուտների միջոցով հանրությանը ազդանշան ուղարկեց

Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ «Դուք գիտեք, որ անջատված մասով դեռ ընթանում է քննություն, այսինքն պետությունը իր ինստիտուտների միջոցով հանրությանը ազդանշան ուղարկվեց, որ այս գործով դեռևս կան չբացահայտված հանգամանքներ, որոնք ենթակա են բացահայտման։ Սակայն անցած տարվա սեպտեմբեր ամսից անցել է շուրջ մի քանի ամիսներ, բայց որևէ շոշափելի արդյունք չկա արձանագրված»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Դուք շատ լավ գիտեք ծնողների դիրքորոշումը այս գործի հետ կապված ու մենք վերահաստատում ենք այն։ Տոտալ անվստահություն կա ինչպես դատարաններում ընթացող գործի իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ անջատված մասի հետ կապված։ Դատարանում ընդամենը հարցաքննվել են 2 տուժողներ, այդ տուժողներից երկուսի ցուցմունքերը միմյանց հակասել են, ավելին՝ մենք միջնորդություն ենք ներկայացնել, որ որոշակի անձանց, ողջ մնացած անձանց, որոնք ունեցել են որոշակի կարգավիճակ դեպքի հետ կապված, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու համար։ Սակայն մինչև այսօր էլ այդ առումով էլ որևէ շոշափելի արձագանք չկա»,- ասաց նա։