Բիրտ ուժ՝ ընդդեմ ուսանողների․ գրոհել են Կոլումբիայի համալսարանի վրա

Բիրտ ուժ՝ ընդդեմ ուսանողների․ գրոհել են Կոլումբիայի համալսարանի վրա

Նյու Յորքում ոստիկանությունը սկսել է գրոհել Կոլումբիայի համալսարանի Համիլթոն Հոլլ կամպուսի վրա, որը գրավել էին հաջակցություն Պաղեստինի բողոքի ցույցեր իրականացնող ուսանողները։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ոստիկանությունը նախ շրջափակել է համալսարանը, ապա ներխուժել շենք։

Ըստ Washington Post-ի, տասնյակ ոստիկաններ հատուկ պաշտպանված հանդերձանքով բարձրացել են աստիճաններով և երկրորդ հարկում գտնվող պատուհաններից ներս մտել: 

Դրանից հետո ցուցարար ուսանողներին սկսել են ձեռքերը կապած դուրս բերել շենքից։ Ըստ New York Times-ի տրամադրության տակ գտնվող տվյալների՝ Համիլթոն Հոլլում մինչև 60 ուսանող է եղել։ Այս պահին տեղեկություններ չկան, թե նրանցից քանիսն են բերման ենթարկվել ոստիկանություն։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք հեղինակավոր համալսարանում հակաիսրայելական ցույցեր են ընթանում, որի ընթացքում ձերբակալվել է մի քանի հարյուր ուսանող։