Հայտնի զավթիչը քննադատում է Ֆրանսիայի «գաղութարար գործելաոճը»

Հայտնի զավթիչը քննադատում է Ֆրանսիայի «գաղութարար գործելաոճը»

«Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ 21-րդ դարում այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների: Երբ մենք բարձրացրինք այս հարցը միջազգայնորեն, ինչպես նաև Չմիավորման շարժման նախագահության ժամանակ, մենք դա արեցինք ոչ թե այն պատճառով, որ դեմ էինք որևէ երկրի, այլ որ պաշտպանում էինք արդարությունը և միջազգային իրավունքը»։

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ։

«Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի գործելակերպի վրա։ Սա հանգեցնում է բռնի ձուլման, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, ավելի քան տասը ֆրանսիական անդրծովյան տարածքներում։ Սա անընդունելի է և պետք է սրան վերջ տրվի»,- նշել է հանրահայտ զավթիչն ու բռնապետը, ով սեփական հանցագործությունների և հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության վրա աչք փակելով, հանդգնում է խորհուրդներ տալ Ֆրանսիային։