Գամ կառավարության նիստի ժամանակ բենզին լցնեմ, տեսնեմ 15-20 հոգիդ կարում եք դուրս գաք, թե չէ

Գամ կառավարության նիստի ժամանակ բենզին լցնեմ, տեսնեմ 15-20 հոգիդ կարում եք դուրս գաք, թե չէ

Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

«Ինչի համար են մեզ անընդհատ խաբում։ Հա, մեզ խաբում են, խաբում են ու խաբում։ Սա սենց ո՞նց պիտի լինի ես չգիտեմ։ Փաշինյանը պիտի գա ու անպայման պատասխան տա էս մեր երեխեքի սպանության համար։ Փաշինյանը սպանությանը առաջին ժամին, հենց առաջին օրը ասեց, որ երեխեքը վառվել են։ Դու ի՞նչ գիտեիր, որ վառվել են, դու տեսել էիր ոնց են երեխեքը վառվում, իհարկե չէիր տեսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Հիմա ես որ գամ կառավարության նիստի ժամանակ բենզին լցնեմ, տեսնեմ հլը էդ 15-20 հոգիդ արդյոք չեք կարա տեղից հելնել, դուրս գալ։ Բա էդ ո՞նց եղավ, որ էդ երեխեքից գոնե մեկը չկարողացավ դուրս գալ էդ կացարանից։ Ովքեր որ ողջ են մնացել զինվորնարից, հենց մեջը չեն եղել, եղել են օրապահ և այլն։ Տո երևի էդ կապիտանն էլ ընդեղ չի եղել ու ղղակի վերցրել են նրա վրա ու թե ինչ գումարի համար, ես չգիտեմ»,- ասաց նա։