«Դարավոր մշակույթ» և «ազգերի եղբայրություն»․ Ալիևի մառազմը

«Դարավոր մշակույթ» և «ազգերի եղբայրություն»․ Ալիևի մառազմը

Ադրբեջանում տարբեր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչներ ապրում են որպես մեկ ընտանիք։ Նրանք Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ են, մեր պետության ու պետականության իսկական հայրենասերներ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանը։

«Մենք պետք է ամրապնդենք այս դրական միտումները, մշակութային երկխոսությունը և մշակութային բազմազանությունը: Այս ամենը դարերի ընթացքում կուտակված հարուստ փորձ է»,- ասել է պետության ղեկավարը։

Զավեշտալի է, որ դարավոր մշակույթի մասին խոսում է մեկը, որի արհեստածին երկիրը շուրջ հարյուրամյա պատմություն ունի, և նա, ով ցեղասպան ու էթնիկ քաղաքականություն վարելով բռնազավթեց և հայաթափեց հայկական հնագույն ոստանը՝ Արցախը։