Հուսով ենք՝ հայերն ու ադրբեջանցիները մի օր միասին կապրեն որպես ընկերներ․ Ալիևի ներկայացուցիչ

Հուսով ենք՝ հայերն ու ադրբեջանցիները մի օր միասին կապրեն որպես ընկերներ․ Ալիևի ներկայացուցիչ

«Մենք հաստատապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիրը, որը հուսով ենք, որ շուտով կարող է կնքվել մեր երկրների միջև, պաշտոնապես վերջ կդնի աշխարհի ամենաերկար և ողբերգական իրադարձություններից մեկին՝ էթնիկ հակամարտությանը»։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ իտալական Servizo Informazione Religiosa գործակալությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի նաև կառուցել վստահություն հայերի և ադրբեջանցիների միջև և թույլ կտա նրանց միասին ապրել որպես լավ հարևաններ և մի օր որպես ընկերներ»։