Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն  է. Արմեն Սարգսյան

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն  է. Արմեն Սարգսյան

Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է:

Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել  աշխատասիրությամբ ու աշխատանքի  հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ:

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի  հաջողության յուրատեսակ երաշխավորն  է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ ապահովելու  հնարավորություն:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ