Հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի․ Պետդեպ

Հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի․ Պետդեպ

Մենք հավատում ենք, որ այս տարածաշրջանում (Հարավային Կովկաս) հնարավոր է խաղաղություն, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ՝ կապված պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների հետ։ Նրա խոսքով, այդ հարցով անձամբ զբաղվում է պետքարտուղարը․

 «Բլինքենը պարբերաբար զրուցում է երկու երկրների ղեկավարների հետ։ Կողմերի հետ մեր շփումները շարունակվում են»։