Վրաստանում դաժանորեն ծեծել են ընդդիմության առաջնորդին (լուսանկար)

Վրաստանում դաժանորեն ծեծել են ընդդիմության առաջնորդին (լուսանկար)

Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է երկրի ընդդիմության առաջնորդին ծեծի ենթարկելու փաստը։

ՆԳՆ խոսնակ Ալեքսանդր Դարակվելիձեն հայտնել է, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման»ղեկավար Լևան Խաբեիշվիլին փորձել է ճեղքել ոստիկանական շղթան, դիմադրել է ոստիկաններին և դրա արդյունքում է վիրավորվել։

Ըստ վրացական ԶԼՄ-ների, Խաբեիշվիլին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին ևս նա բուժհաստատությունում է։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտնել է, որ նրան առևանգել են հանրահավաքի ժամանակ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում այս օրերին բողոքի զանգվածային ակցիաներ են երկրի իշխող կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման պատճառով։ Երեկ հերթական ակցիան ուղեկցվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև բախումներով։