Մեզ միջնորդներ պետք չեն, Երևանի հետ դրական արդյունքի ենք հասնում․ Ալիև

Մեզ միջնորդներ պետք չեն, Երևանի հետ դրական արդյունքի ենք հասնում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Նրա խոսքով, այս պահին նույնիսկ սահմանագծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում.

«Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվեց դրան հասնել առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանին՝ իրենց քաղաքական և տնտեսական շահերին հասնելու համար։ Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել»։ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «թույլ չի տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը»։ «Ադրբեջանն ու Հայաստանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։ Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ»,-հավելել է նա։