Դրանից դուրս ամեն բան ձախողված է

Դրանից դուրս ամեն բան ձախողված է

«Մենք տագնապալի օրերում ենք ապրում, երբ ամբողջությամբ լծված ենք պայքարելու ճշմարտության համար: Այլ բան չկա այնտեղ, քան խաչված լինել այդ ճշմարտության համար եւ ընդունել դա որպես մեծագույն պատիվ: Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի»: Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Սուտը խաչված է ինձ համար եւ ես էլ ստի համար: Ճշմարտությունն է իմ խաչը, եւ ես ապրելու եմ այդ ճշմարտության համար: Սա պետք է լինի մեր գիտակցության, մեր քայլերի, շարժումների, մեր պայքարի բովանակությունը: Դրանից դուրս ոչ մի բան չի կարող լինել, որովհետեւ դրանից դուրս ամեն բան ձախողված է»,- նշել է նա։