Դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել

Դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել

Փաշինյանի հետ հանդիպել ենք, Քյարամյանն էլ է այնտեղ եղել։ 23 հարց ենք տվել, որից միայն երեքին է Փաշինյանը կարողացել պատասխանել։ Այս մասին այսօր կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասել է զինծառայողի պապիկը։ Նշենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են այսօր իրականացրել։

«Փաշինյանին հարցրել եմ , թե ինչ եղավ այն ահաբեկչի հարցը, որին տղաները բռնել էին։ Փաշինյանը չգիտեր այդ մասին։ Դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել»,- ասաց նա։