Ինչի համար է օգտագործելու Իրանը հարստացված ուրանը 

Ինչի համար է օգտագործելու Իրանը հարստացված ուրանը 

Իրանը մտադիր է մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանը օգտագործել բժշկական նպատակների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին՝ Միջուկային գործարքի համաձայնագրի հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ըստ հաղորդման, ներկայումս հանձնաժողովն արդեն ամփոփել է իր նիստի աշխատանքները եւ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակել քննարկումները փորձագիտական խմբերի հանդիպումների ժամանակ, որոնց արդյունքները արդեն հետո կփոխանցվեն հանձնաժողովին։ Արաքչին շեշտել է, որ Իրանը նման իրավունք ունի, որը ամրագրված է համաձայնագրի 26 եւ 36-րդ դրույթներով եւ միտված է բժշկության ոլորտում ունեցած պահանջների բավարարմանը։