Արդեն ժամանակն է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին․ Ուկրաինայի նախագահ

Արդեն ժամանակն է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին․ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Բրյուսելի համար արդեն ժամանակն է, որ Ուկրաինային հրավիրի ՆԱՏՕ եւ ԵՄ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Figaro պարբերականի հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող անվերժ սպասել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ նախասենյակում։ Զելենսկին նկատել է, որ «արդեն ժամանակն է անցնել հարաբերությունների նոր մակարդակի եւ հրավիրել Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»։ Նա կարծիք է հայտնել, որ եթե Եվրամիությունը Կիեւին համարում է եվրոպական ընտանիքի անդամ, ապա պետք է համահունչ կերպով գործի եւ խոսակցություններից անցնի որոշումների։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի լավ են, քան իր հետ։ «Ու դա լինում է այն ժամանակ, երբ Ուկրաինան հատկապես ունի եվրոպական աջակցության կարիքը»,- ամփոփել է նախագահ Զելենսկին։