Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ Իսրայելին

Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ Իսրայելին

Իրանը սպառնացել է «սարսափելի պատասխան տալ» Իսլամական Հանրապետության շահերին հակասող ցանկացած գործողության։

«Ագրեսորին պատժելու օպերացիան հաջողությամբ է իրականացվել», - Կատարի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Նրա խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Իրանն ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով ինտենսիվ ու լայնածավալ գրոհ է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան Դամասկոսում Թեհրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարձակման։