Ցավելի է, երբ տիտղոսը ուրիշ մեկն է բարձրացնում. Սուլշերը՝ «Լիվերի» չեմպիոնության մասին

Ցավելի է, երբ տիտղոսը ուրիշ մեկն է բարձրացնում. Սուլշերը՝ «Լիվերի» չեմպիոնության մասին

«Իրոք նրանք գերազանց աշխատանք են կատարել։Ցանկացած թիմ, որը հաղթում է Պրեմիեր լիգան, հարգանքի է արժանի։ Այս առաջնությունում հաղթելը դժվար է»,- ասել է Սուլշերը։

Սուլշերը նշել է նաև, որ , ամեն դեպքում, տեղի ունեցածը թե իր, թե «Յունայթեդի » համար անցանկալի է։
«Ամեն անգամ, երբ տեսնում ես, որ ուրիշ մեկը բարձրացնում է տիտղոսը, ցավալի է։ Կարծում եմ՝ դա բոլորն են զգում, ովքեր կապված են ՄՅՈՒ-ի հետ․ խաղացողներն ու երկրպագուները»,- ESPN-ի հետ զրույցում ասել է Սուլշերը՝ հույս հայտնելով, որ յոթ տարվա դադարից հետո իր թիմին ևս բախտ կվիճակվի Անգլիայի չեմպիոն դառնալ ։