Վարչապետի վարկանիշը գերազանցել է նախագահի վարկանիշին 

Վարչապետի վարկանիշը գերազանցել է նախագահի վարկանիշին 

Ֆրանսիայում վարչապետ Էլիզաբեթ Բորնի վարկանիշը գերազանցել է նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշին։ Այս մասին հայտնում է Journal du Dimanche-ը։ Համաձայն ամեն ամիս իրականացվող սոցհարցումների տվյալներին, Մակրոնի վարկանիշը օգոստոս ամսին կազմել է 37 տոկոս։ Նրա գործունեությանը հավանություն չեն տալիս ֆրանսիացիների 63 տոկոսը, իսկ վարած անվտանգային քաղաքականությունից դժգոհ են հարցվածների 75 տոկոսը։ Մինչդեռ, Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի վարկանիշը կազմել է 41 տոկոս։

Բորնի հանդեպ դրական են տրամադրված երիտասարդները, փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաեւ աջ կենտրոնամետ «Հանրապետականների» կուսակցության անդամները։ Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր, առաջին անգամ Ֆրանսիայի բնակչության բոլոր խավերի մոտ նախագահի վարկանիշն այդքան ցածր է եղել։ Մակրոնը իր հեղինակությունը կորցնում է նույնիսկ իր հիմնական ընտրազանգվածի մոտ, ովքեր 65 տարեկան եւ բարձր տարիքային խումբը ներկայացնողններն են, խոշոր գործարարությունը եւ «Առաջ Հանրապետություն» կուսակցության կողմնակիցները։