«Ես միայնակ չեմ այդքան տարօրինակ կերպով նայում աշխարհին»․ Քսենյա Սոբչակը նշում է ամուսնության առաջին տարեդարձը

«Ես միայնակ չեմ այդքան տարօրինակ կերպով նայում աշխարհին»․ Քսենյա Սոբչակը նշում է ամուսնության առաջին տարեդարձը

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը տոնում է ամուսնության մեկ ամյակը:Հաղորդավարուհին ամուսնացավ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Քսենյան իրենց ընտանիքի առաջին տարեդարձի առթիվ արխիվային հարսանեկան լուսանկար է հրապարակել ՝ կից գրելով․

«Սիրում եմ քեզ։ Դու ինձ տվեցիր ամենակարևոր զգացողությունը՝ այն, որ ես միայնակ չեմ այդքան տարօրինակ կերպով նայում աշխարհին, որ մենք երկուսն ենք։ Շնորհակալ եմ քեզ մեր ընտանեկան կյանքի առաջին տարվա ու երջանկության համար»։