Հարձակում ոստիկանների վրա, կա չորս զոհ

Հարձակում ոստիկանների վրա, կա չորս զոհ

Հունվարի 24-ին, Նալչիկ քաղաքում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են մի քանի մարդու՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Անակնկալ կերպով այդ մարդիկ հարձակվել են ոստիկանների վրա։ Հանցագործործներից երկուսը լիկվիդացվել են տեղում փոխհրաձգության ժամանակ։ Մյուս երկու մահացել են հիվանդանոցի ճանապարհին՝ շտապ օգնության մեքենայի մեջ։ Դանակի վիրավորում է ստացել մեկ ոստիկան։ Վերջինս վիրահատվել է եւ ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։