Հայտնաբերվել է նոր միջոց՝ քաղցկեղի հաղթահարման համար

Հայտնաբերվել է նոր միջոց՝ քաղցկեղի հաղթահարման համար

MedicalXpress հանդեսը գրում է, որ քաղցկեղը հաղթահարելու նոր մեթոդը աուտոֆագիան է։ Դա բջջին հատուկ բնական ֆունկցիա է, որի միջոցով բջիջն ազատվում է այն ամենից, ինչը վնասակարե է իր համար։ Ի դեպ, հին հունարենից թարգմանաբար աուտոֆագիա նշանակում է ինքնախժռում։ Այսպես, ըստ հրապարակման, վերջերս Կալիֆորնիայի Ջոն Սալքի անվան կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը եւ գերմանական Հայդելբերգի համալսարանը համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ աուտոֆագիան ի զորու է ոչնչացնել անաողջ բջիջները դեռեւս այն փուլում, երբ այն չի վերածվել քաղցկեղային բջջի։ «Կան բազմաթիվ ապացույցներ այն բանի շուրջ, որոնք ցույց են տալիս, որ աուտոֆագիան թույլ չի տալիս զարգանալ հիվանդ բջջին ու դառնալ քաղցկեղային եւ սա չափազանց հեռանկարային բացահայտում է»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից Յան Կարլսեդերը։ Ընդ որում, երբ փորձերի ընթացքում աուտոֆագիայի ֆունկցիան քնեցվել է, քաղցկեղային բջիջները սկսել են արագ բազմանալ։