Նախագահի թեկնածուն Ռուսաստանում էլ բիզնեսներ չունի

Նախագահի թեկնածուն Ռուսաստանում էլ բիզնեսներ չունի

Ուկրաինայի նախագահի թեկնածու, հոմորիստ դերասան եւ շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դուրս է եկել կիպրական Green Family Ltd ընկերությունների սեփականատերերի ցանկից։ Նշենք, որ այս ընկերությունը կապեր ուներ ռուսական բիզնեսի հետ։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ «Ես խոստացել էի եւ ես արեցի դա։ Ու կարիք չկար, որպեսզի ես սպասեի հինգ տարի»,- հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինական լրատվամիջոցները պարզել են, որ ընկերությունը Զելենսկուն 13 միլիոն դոլարի եկամուտ է բերել, որը Զելենսկու թիմի ներկայացուցիչները համարում են որպես հեղինակային հոնորարներ, որոնք ստացվել են մինչեւ պատերազմը Դոնբասում ֆիլմերի նկարահանման համար։