ՍԱՏՄ-ն պարզել է, որ «Գնթունիքն» ու «Ծովագյուղը» գործունեությունը չեն դադարեցրել

ՍԱՏՄ-ն պարզել է, որ «Գնթունիքն» ու «Ծովագյուղը» գործունեությունը չեն դադարեցրել

«Մեր տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևանում՝ 500, մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ,մինչև հանրային սննդի oբյեկտների աշխատանքի դադարեցումը նաև հանրային սննդի օբյեկտներ։ Հանձնարարվել է ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների  ՀԴՄ սարքերի ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները համապատասխան վայրերում տեղադրել ախտահանիչ միջոցներ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նշեց, որ իրականացրել են շրջայցեր բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։ Ավետիսյանն ասաց, որ երեկ տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի աշխատակիցները այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդկորտերը և պարզել , որ այդ վայրերում հանրային սննի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն հանրային սննդի մատուցման կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից գործունեությունը իրականացնում են միայն առաքումով։