Լուիս Սուարեսը 21-րդ դարի Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակում է

Լուիս Սուարեսը 21-րդ դարի Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակում է

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում, «Կադիսի» հետ հանդիպմանը դուբլ ձեւակերպեց։ Ինչպես հայտնում է լրագրող Պետրո Մարտինը իր թվիթերյան էջում, 34-ամյա ուրուգվայցին Պրիմերով արդեն 158 գոլ ունի խփած եւ հավասարվել է իր այս ցուցանիշով Արից Ադուրիսի հետ։

Բացի այդ, նա 21-րդ դարի Իսպանիայի առաջնության հինգ լավագույն ռմբարկուների շարքում է։ Իսկ ցանկում հետեւյալ մարզիկներն են հայտնվել՝ Լիոնել Մեսսի «Բարսելոնա»՝ ունի 453 գոլ, Քրիշտիանու Ռոնալդու՝ հանդես է եկել «Ռեալի» կազմում, ունի 311 գոլ, Դավիթ Վիլյան հանդես է եկել «Վալենսիայի», «Բարսելոնայի» եւ «Աթլետիկոյի» կազմում, ունի 184 գոլ, Կարիմ Բենզեմա՝ «Ռեալ», ունի 179 գոլ եւ Արից Ադուրիսի հանդես է եկել «Աթլետիկի» կազմում եւ Լուիս Սուարես՝ «Աթլետիկո». հանդես է եկել «Բարսելոնայի կազմում», ունեն 158-ական գոլ։