Լեհաստանում կվերաբացվեն առեւտրային կենտրոններում գտնվող խանութներն ու թանգարանները 

Լեհաստանում կվերաբացվեն առեւտրային կենտրոններում գտնվող խանութներն ու թանգարանները 

Լեհաստանի կառավարությունը որոշում է ընդունել թեթեւացնել գործող հակակորոնավիրուսային կարանտինային պայմանները։ Այսօրվանից կթույլատրվի, որպեսզի վերաբացվեն առեւտրային կենտրոնների խանութները, ինչպես նաեւ թանգարաններն ու գեղարվեստական ցուցասրահները։

Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին հայտարարել է, որ կառավարությունը զգուշավոր քայլ է կատարում, բնականոն կյանքի վերադառնալու ճանապարհին։ Միաժամանակ սակայն պահպանվում են մարտին հայտարարված համաճարակային դրության սահմանափակումների հիմնական մասը։