Մեսսին ցանկացել է հեռանալ «Բարսելոնայից»՝ իր պայմանագրի մանրամասների արտահոսքից հետո 

Մեսսին ցանկացել է հեռանալ «Բարսելոնայից»՝ իր պայմանագրի մանրամասների արտահոսքից հետո 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկացել է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ ակումբի հետ իր ունեցած պայմանագրի մանրամասները, հատկապես թե որքան է վճարվում, հայտնվել են համացանցում։

Այս մասին հայտնում է Don Balon-ը։ Ըստ հրապարակման, մարզիկը տեղեկությունների արտահոսքը որակել է որպես չլսված դավաճանություն եւ հայտարարել, որ դանում մեղավոր է ակումբի ղեկավարությունը։

Նա նշել է, որ խախտվել է ամենակոպիտ կերպով իր անձնական տվյալների գաղտնիությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ունեցել ակումբի ղեկավարության հետ։