Ֆուտբոլային անկարգություններ՝ «կարմիր սատանաների» ֆանատների կողմից

Ֆուտբոլային անկարգություններ՝ «կարմիր սատանաների» ֆանատների կողմից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակվել են ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա, որը գտնվում է Չեշիրի կոմսությունում։ Ինչպես հայտնում է Sportbox.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ի երեկոյան։ Նրանք ճայթուկներ եւ ձայնային պայթուցիկներ են նետել Վուդվորդի տան բակ, դարպասը ներկել կարմիր ներկով։

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «ՄՅՈՒ»-ն, որտեղ ասված է, որ Մանչեսթերի ոստիկանությունը իրազեկվել է հարձակման մասին եւ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում արարքը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, այս անկարգության հեղինակ եւ կատարող հանդիսացող երկրպագուները տույժ կստանան առաջիկա հանդիպումներին ներկա լինելու հնարավորությունից զրկվելով։ Նրանց նաեւ դատական պատասխանատվություն է սպառնում։